«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զոհվել է Գագիկ Ավետիսյանը

24/10/2020

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արցախաադրբեջանական շփման գծում, կամավոր մարտական արաջադրանքը անձնվիրաբար կատարելու ընթացքում, զոհվել է  Գագիկ Ավետիսյանը:

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ արցախաադրբեջանական շփման գծում, կամավոր մարտական արաջադրանքը անձնվիրաբար կատարելու ընթացքում, զոհվել է մեր շատ սիրելի Գագիկ Ավետիսյանը:

Հայրենիքի նվիրյալ, քաջարի հերոս Գագիկ Ավետիսյանը ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիրառական էլեկտրադինմիկայի և մոդելավորման ամբիոնի դասախոս էր:

Նրա վառ կերպարը հավերժ կմնա բոլորիս հիշողություններում:

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈւԽ-ն ֆակուլտետի ուսանողության և դասախոսական կազմի անունից ընտանիքին և հարազատներին հայտնում է իր խորին ցավակցությունները:

Հավերժ փառք քեզ, անմահ հերոս

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 24.10.2020-ին, Ջրվեժի Անդորր սգո սրահում, ժամը 18:30-ին։