Զոհվել է Գագիկ Ավետիսյանը
ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արցախաադրբեջանական շփման գծում, կամավոր մարտական արաջադրանքը անձնվիրաբար կատարելու ընթացքում, զոհվել է Գագիկ Ավետիսյանը:
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ արցախաադրբեջանական շփման գծում, կամավոր մարտական արաջադրանքը անձնվիրաբար կատարելու ընթացքում, զոհվել է մեր շատ սիրելի Գագիկ Ավետիսյանը:
Հայրենիքի նվիրյալ, քաջարի հերոս Գագիկ Ավետիսյանը ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիրառական էլեկտրադինմիկայի և մոդելավորման ամբիոնի դասախոս էր:
Նրա վառ կերպարը հավերժ կմնա բոլորիս հիշողություններում:
ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈւԽ-ն ֆակուլտետի ուսանողության և դասախոսական կազմի անունից ընտանիքին և հարազատներին հայտնում է իր խորին ցավակցությունները:
Հավերժ փառք քեզ, անմահ հերոս
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 24.10.2020-ին, Ջրվեժի Անդորր սգո սրահում, ժամը 18:30-ին։