«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինական պատերազմի երեք ժամանակաչափերը

11/04/2022

RAND Corporation ուղեղային կենտրոնը իր վերլուծականի մեջ գրում է, որ ուկրաինական պատերազմի ավարտը կախված է Ուկրաինայի, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երեք ժամաչափերի ուսումնասիրությունից¹:

 Ուկրաինական ժամանակաչափը
Այս ժամաչափը կարող է շարունակվել տարիներ շարունակ: Հաղթանակի հնարավորության հանդեպ հավատը կարող է ուժեղացնել Ուկրաինայի կամքը, հատկապես հիմա, երբ որոշ տարածքներում կարողացել է չեզոքացնել Ռուսաստանի ցամաքային ներխուժումը։ Բացի այդ, Ուկրաինան կանգնած չէ սպառազինությունների սպառման վտանգի առջև՝ եվրոպական երկրների, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի կողմից շարունակվող ռազմական աջակցության պատճառով:

 Ռուսական ժամանակաչափը
Այս ժամաչափի դադարեցումը կախված է Կրեմլի կառավարիչների իշխանությանը սպառնալու հնարավորությունից։ Ռազմական հեղաշրջումների ուժեղացումը, ներքին պառակտումների ստեղծումը և պատժամիջոցների ճնշման ուժեղացումը կարող են դա հնարավոր դարձնել: Ռուսաստանը այժմ կարողացել է համախմբել հասարակության շերտերին այն գաղափարի շուրջ, որ Արևմուտքն է պատասխանատու պատերազմի համար: Իրանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը նույնպես կարող է տարիներ շարունակ գոյատևել պատժամիջոցների պայմաններում։ Մոսկվայի ռազմական պաշարները նույնպես նվազեցնում են ռազմական պարտության վերաբերյալ մտահոգությունները:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ժամանակաչափը
Այս ժամաչափն այժմ դադարեցված է: Որովհետև ԱՄՆ-ի և Եվրոպայի հասարակական կարծիքը համաձայն չէ ռազմական միջամտության հետ: Երկու հակասական միտումներ ազդում են հասարակական կարծիքի վրա, նախ քաղաքացիական բնակչության սպանության մասին լուրերը կդրդի նրանց միջամտելու և նաև ժամանակի ընթացքում կնվազեցվի հասարակության զգայունությունը պատերազմի նկատմամբ:  Անորոշությունն այն է, թե ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ՆԱՏՕ պատասխանը, եթե ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի սահմանի վրա Ռուսաստանի հարձակումները տարածվեն այդ երկրներում կամ Մոսկվան օգտագործի զանգվածային ոչնչացման զենքեր:

Պատերազմի շարունակությունը հեղինակը պայմանավորում է ռազմական տեխնիկայի առկայությամբ և Մոսկվայի և Կիևի ճակատամարտի երկու կողմերում ներքին աջակցության շարունակմամբ։ Բայց յուրաքանչյուրի համար դաշտային հաջողության բացակայությունը նրանց տանում է այն ընդհանուր հայտարարի, որ նրանք պետք է ավարտեն պատերազմը մի առաջարկի միջոցով, որը նրանք կարող են պաշտպանել իրենց ներքին լսարանի մոտ: Այսպիսով, ցանկացած կողմից նման առաջարկ անելը կարող է վերջ դնել պատերազմին:
ՓԱԿԱԳԻԾ