«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը մտադիր է Թուրքիան դարձնել էլեկտրամոբիլ արտադրող առաջատար երկիր Եվրոպայում

18/03/2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վճռական են տրամադրված Թուրքիան մարտկոցների արտադրության կարևոր կենտրոններից մեկը աշխարհում դարձնելու հարցում: Այս մասին նա ասել է նախագահականում կազմակերպված «Ford մեքենայաշինական արդյունաբերության ապագայի տեսլականը»  խորագրով համաժողովում։ 

Էրդողանը տեղեկացմամբ՝ Քոջաելի նահանգում հիմնադրվելիք «Ford» մեքենաշինական գործարանում  կարտադրվեն ոչ միայն դիզելային վառելիքով և բենզինով աշխատող տրանսպորտային միջոցներ, այլ նաև՝ էլեկտրական մեքենաներ ու մարտկոցներ: 

«Ներդրումների շնորհիվ ապագայի մեքենաշինական արդյունաբերության մեջ էլեկտրամոբիլների ամենամեծ արտադրական կենտրոններից մեկը կլինի Թուրքիան» ,- ասել է նա:

Էրդողանը հույս է հայտնել, որ գործարանի հիմնադրմամբ առաջին սերիական արտադրության տրանսպորտային միջոցները պատրաստ կլինեն 2022-ի վերջին: 

Նա նշել է, որ նպատակ ունեն առաջիկա 10 տարում ինքնակառավարվող էլեկտրամոբիլների արտադրությամբ Եվրոպայում դառնալ առաջատար, իսկ աշխարհի մասշտաբով էլ՝ հայտնվել առաջին հնգյակում: 

Աղբյուր`    aa.com.tr
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյանfacebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button