«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիտամին D-ն անարդյունավետ է կորոնավիրուսի դեմ

05/06/2021

Վիտամին D-ն անարդյունավետ է կորոնավիրուսի դեմ եւ չի լավացնում պացիենտների մոտ կլինիկական արդյունքները: Այս մասին ասվում է խոշոր հետազոտության մեջ:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ գիտնականները ցանկացել են պարզել՝ կա արդյոք կապ այդ վիտամինի բարձր մակարդակի հանդեպ գենետիկ հակվածության եւ կորոնավիրուսի ծանր ընթացքի միջեւ:

Նրանք վերլուծել են կորոնավիրուսով վարակված 4134 պացիենտի տվյալներ: Վերահսկիչ խմբում ներառված են եղել 11 երկրների մոտ 1,3 մլն մարդու տվյալներ, որոնց մոտ չի ախտորոշվել կորոնավիրուս:

Մասնագետներն ապացույցներ չեն հայտնաբերել, որ առանց վիտամին D-ի պակասի մարդկանց մոտ որեւ առավելություն կա կորոնավիրուսով վարակման ժամանակ: