Երեքշաբթի, Հոկտեմբերի 26, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իգոր Կրուտոյը խոստովանել է, որ ապօրինի որդի ունի (լուսանկար)

23/09/2021

Ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը խոստովանել է, որ ապօրինի որդի ունի: Այս մասին նա պատմել է «Մարդու ճակատագիրը» հաղորդաշարի եթերում՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
 Թոք շոուի հաղորդավարը երաժշտին հարցրել է Յակով Միրոշնիկովի մասին, որը Կրուտոյին անվանում է իր հայրը: Կրուտոյն ասել է, որ այդպիսի մարդ գոյություն ունի իր կյանքում: Պրոդյուսերը խոսել է նաև Միրոշնիկովի հետ իր առաջին զրույցի մասին: 
Նրա խոսքով՝ Յակովը, հասուն տարիքում, զանգահարել է իրեն և առաջարկել հանդիպել: Այնուամենայնիվ, Կրուտոյը պնդել է, որ գենետիկական թեստ պետք է անցկացվի: 
«Ես ասում եմ նրան, եկեք ԴՆԹ թեստ հանձնենք, իսկ հետո, այս արդյունքների հիման վրա, կորոշենք՝ կհանդիպե՞նք, թե՞ ոչ», - պատմել է Կրուտոյը: 
Հայտնի է, որ Միրոշնիկովը աստղային հոր մասին իմացել է մոր մահից կարճ ժամանակ առաջ: Մայրն աշխատում էր Մոսկվայի թանկարժեք բուտիկներից մեկում: Հետագայում Կրուտոյը Յակովին ընդունել է ընտանիք, նրան տուն և մեքենա նվիրել:

Игорь Крутой признал своего внебрачного сына