«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպես է վերահսկվելու, որ աղքատության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացին չկարողանա խաղադրույք անել. Վարչապետ

11/01/2024

ՊԵԿ-ն առաջարկում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների եւ տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին։

«Համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատատխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ», - ասաց Բադասյանը, նշելով, որ ավելի պարզ՝ շահումով խաղերի կազմակերպման գործունեության ոլորտում գործունեություն ծավալող անձինք ցանկացած խաղային արտադրանքներ եւ օնլայն հարթակները պետք է սետիֆիկացում անցնեն միջազգային հեղինակավոր լաբարատորիաների կողմից։

Վարչապետը նշեց, որ եթե քաղաքացին աղքատության նպաստի համակարգի մեջ ընդգրկված է՝ ինքը չի կարող խաղադրույք անել, բայց դա ինչպես է վերահսկվելու։

Բադասյանը ասաց, որ դա կվերահսկվի ներդրվող միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։