«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կետեր. Շոյգու

29/03/2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կետեր, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն ուղարկվի որևէ թեժ կետ», - ասել է Շոյգուն երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ:
Նա նաև նշել է, որ «անցած տարվա գարնանային զորակոչի բոլոր զինծառայողները ծառայության ժամկետը լրանալուց հետո կտեղափոխվեն պահեստազոր և կուղարկվեն իրենց բնակության վայրեր»։