«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը չի պատրաստվում հարվածել Բաքվի նավթահորերին. Պեսկովը հերքել է պատգամավորի հայտարարությունը

29/03/2022

«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը՝ Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ բացելու փորձերի համար, չի համապատասխանում պաշտոնական Մոսկվայի տեսակետին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Միխայիլ Դելյագինը "Россия 24"-ի եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը, լինելով թուրքական պրոքսի ու քվազի պետություն, Արևմուտքի պահանջով Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ է փորձում բացել Ռուսաստանի համար։ Նա հայտարարել էր, որ ռուսական պատասխանը պետք է լինի խիստ ու հստակ։ «Իսկ ու՞մ է պետք ադրբեջանական նավթարդյունաբերությունը», -  հռետորական հարցադրում էր արել պատգամավորը։