«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցավոք, Սպիտակը դեռևս աղետի գոտի է. Կոչուբաև

07/12/2021

Սենտիմենտից այն կողմ ամեն դեկտեմբեի 7-ին ես կատաղում եմ. Սպիտակում ինչ կառուցվել է, կառուցվել է 2000 ականնեի սկզբներին, դրանից հետո մեկ քար անգամ չի ավելացել: Ցավոք, Սպիտակը դեռևս աղետի գոտի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Չսպիացող վերք

Հայի մեջ ուրույն տեսակ է սպիտակցին, ով ապրել է մարդկային աննկարագրելի ցավ ու չի կոտրվել. ոմանք թաղել են ծնողին, ոմանք երեխային, ոմանք սիրելիին...

Բայց սպիտակցին շարունակել է ապրել կամ, որ ավելի դիպուկ է սովորել է չմահանալ:

Ես ապրել եմ այն հազարավոր ընտանիքներից մեկում, ովքեր երկրաշարժին կորցրել են ամեն ինչ, բայց 1990 թվականին անվճար ստացել ենք տուն, ու ամենակարևորը ապրելու հույս:

Սպիտակցիները շատ լավն են, մշտապես պատվով ու ներքին փառքով եմ ընդունել, որ սպիտակցի եմ:

Սենտիմենտից այն կողմ ամեն դեկտեմբեի 7-ին ես կատաղում եմ. Սպիտակում ինչ կառուցվել է, կառուցվել է 2000 ականնեի սկզբներին, դրանից հետո մեկ քար անգամ չի ավելացել: Ցավոք, Սպիտակը դեռևս աղետի գոտի է...»,- գրել է Կոչուբաևը։
Нет описания.