«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ով կարող է միանալ Ուկրաինայի պաշտպանությանը, պետք է անհապաղ ժամանի համապատասխան կենտրոններ

24/02/2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ զենք կտրամադրեն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը։

«Մենք արդեն սկսել ենք զենք տրամադրել։ Մեր հողերը պաշտպանելու նպատակով զենք կտրամադրենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են և ունակ են պաշտպանել մեր ինքնիշխանությունը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զելենսկին։

«Յուրաքանչյուրն, ով մարտական փորձ ունի և կարող է միանալ Ուկրաինայի պաշտպանությանը, պետք է անհապաղ ժամանի համալրման համապատասխան կենտրոններ։ ՆԳՆ-ն պետության պաշտպանությանն է ներգրավում նաև վետերաններին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հայտարարել է նաև, որ համաներում է կիրառվելու Ուկրաինայի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատրաստ են «զենքը ձեռքին պաշտպանել երկիրը»։