«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախցիներից կազմված մահապարտների 5֊րդ գունդն է Պողոս Բեկ–Փիրումյանի հրամանատարությամբ

27/07/2021

Պողոս Բեկ–Փիրումյանը և Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տի ա­ռանց­քա­յին հրա­մա­նա­տար Դանիել Բեկ ֊ Փիրումյանը հորեղբոր հո­րեղ­բոր տղա­ներն էին Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նա­խիջևա­նիկ գյու­ղի փա­ռա­վոր իշ­խա­նա­տոհ­մից։

Սար­դա­րա­պա­տը պաշտ­պա­նող զոր­քե­րի ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­թյու­նը դր­ված էր գե­նե­րալ Մով­սես Սի­լի­կյա­նի (Սի­լի­կով« ծն­վել է Նու­խի գա­վա­ռի Վար­դա­շեն գ©) վրա։ Ի դեպ, այդ ճա­կա­տա­մար­տե­րի մաս­նա­կից Հով­հան­նես Բաղ­րա­մյա­նի վկա­յու­թյամբ« ՙԳե­նե­րալ Սի­լի­կովն իր ե­ռան­դուն և վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով կարճ ժամ­կետ­նե­րում կա­րո­ղա­ցել է ստեղ­ծել մար­տու­նակ, կա­նո­նա­վոր զո­րա­մա­սեր« ո­րոնք կա­րո­ղա­ցան հե­տա­գա­յում հա­ջո­ղու­թյամբ դի­մա­կա­յել թուր­քա­կան զոր­քին՚։ Իր հրա­մա­նա­տա­րու­թյան տակ գտն­վող զոր­քե­րի խմ­բում էին գտն­վում 2-րդ հրաձ­գա­յին դի­վի­զիան (ոչ լրիվ կազ­մով)« 3-րդ հե­տե­ւա­կա­յին բրի­գա­դը եւ 2-րդ հե­ծե­լա­զո­րա­յին բրի­գա­դի ա­ռա­ջին գու­մար­տա­կը։ Այդ զո­րախմ­բի հիմ­նա­կան ու­ժե­րը՝ գն­դա­պետ Դ© Փի­րու­մյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ« ով հիմ­նա­կան հար­վա­ծի ուղ­ղու­թյամբ նշա­նա­կել էր 5-րդ Հայ­կա­կան հրաձ­գա­յին գուն­դը՝ Պ© Փի­րու­մյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ: Զին­վո­րա­կան խոր­հուր­դը Դ© Փի­րու­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ ըն­դու­նել էր հա­մար­ձակ եւ միակ ճիշտ ո­րո­շու­մը՝ հա­կագ­րո­հել՝ չթող­նել թշ­նա­մուն սեղ­մել օ­ղա­կը« խլել նա­խա­ձեռ­նու­թյու­նը եւ մաս­նա­տե­լով թշ­նա­մուն՝ փոր­ձել մաս-մաս ջախ­ջա­խել. ՙԵ­թե թշ­նա­մին հաշ­վար­կել է« որ մենք պի­տի պաշտ­պան­վենք« ու­րեմն պետք է անց­նել վճ­ռա­կան հար­ձակ­ման։ Կռ­վում են ոչ թե քա­նա­կով« այլ հմ­տու­թյամբ։ Անհ­րա­ժեշտ է թուր­քե­րին հան­դի­պել ոչ թե պա­սիվ պաշտ­պա­նու­թյամբ« այլ՝ վճ­ռա­կան գրո­հով՚։ Նման ո­րո­շում ըն­դու­նե­լու մեջ ոչ քիչ դեր են խա­ղա­ցել նաև Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հո­գե­ւոր հայ­րե­րը։ Մաս­նա­վո­րա­պես« ե­պիս­կո­պոս­ներ Գա­րե­գին Հով­սե­փյա­նը եւ Զա­վեն Մահ­տե­սի-Բա­բա­յա­նը, ո­րոնք ե­կան 5-րդ հրաձ­գա­յին գն­դի՝ (կազմ­ված էր հիմ­նա­կա­նում ղա­րա­բաղ­ցի­նե­րից) հրա­մա­նա­տար« գն­դա­պետ Պ© Փի­րու­մյա­նի և հրե­տա­նա­յին բրի­գա­դի՝ հրա­մա­նա­տար կա­պի­տան Խո­րեն Ի­գիթ­խա­նյա­նի տե­ղա­բաշխ­ման վայրն ու Ե­կե­ղե­ցու ա­նու­նից հոր­դո­րե­ցին չեն­թարկ­վել նա­հան­ջե­լու հրա­մա­նին։ Նրանք վե­րան­վա­նե­ցին զո­րա­մա­սը Մա­հա­պարտ­նե­րի գն­դի« օրհ­նե­ցին ճա­կա­տա­մարտ գնա­ցող­նե­րին և ա­ռաջ­նոր­դե­ցին զոր­քը՝ գնա­լով առջևից՝ խա­չե­րը բարձր պա­հած։

Դ© Փի­րու­մյա­նը ո­րո­շեց հրե­տա­նին կենտ­րո­նաց­նել աջ թե­ւում« եւ հենց այս­տեղ կա­նո­նա­վոր զո­րա­մա­սե­րի ու­ժե­րով հասց­նել գլ­խա­վոր հար­վա­ծը« կոտ­րել թուր­քե­րի դի­մադ­րու­թյու­նը ձախ թե­ւում եւ սեղ­մել նրանց Ա­րաքս գե­տում՝ զր­կե­լով ա­զատ զո­րա­շար­ժեր կա­տա­րե­լու,հնա­րա­վո­րու­թյու­նից։ Կենտ­րո­նով պետք է սվի­նագ­րո­հի անց­ներ կա­մա­վոր աշ­խար­հա­զո­րը։ Մա­յի­սի 22-ին ՙՀա­յե՜ր ա­ռա՜ջ։ Ո­րոշ­վում է Հայ­րե­նի­քի ճա­կա­տա­գի՜­րը՚ կո­չով հար­վա­ծա­յին զո­րա­մա­սե­րը Պ©Փի­րու­մյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, զան­գե­րի ղո­ղանջ­նե­րի ներ­քո և եր­գե­լով անց­նում են հար­ձակ­ման։ Պ© Փի­րու­մյա­նի այդ կո­չը մեծ ար­ձա­գանք է գտ­նում բնակ­չու­թյան մեջ« եւ զորքն ա­նընդ­հատ հա­մալր­վում էր աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րով։ Ստեղծ­վում է նաեւ կա­նանց գու­մար­տակ« որն օգ­նում էր վի­րա­վոր­նե­րին. զոր­քին մա­տա­կա­րա­րում էր ջուր եւ սնունդ։ Ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյամբ« Պ© Փի­րու­մյա­նի սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը շատ ո­գե­ւո­րե­ցին զին­վոր­նե­րին« ո­րոնք, ա­ռանց եր­կմ­տե­լու, ա­նընդ­հատ անց­նում էին նո­րա­նոր գրոհ­նե­րի։

Դա­նիել Բեկ-Փի­րու­մյա­նի ման­րազ­նին մշա­կած մար­տի ծրա­գիրն ամ­բող­ջու­թյամբ ար­դա­րաց­վեց: Նրա գլ­խա­վո­րած ու­ժե­րը նախ կա­սեց­րին թշ­նա­մու ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, ա­պա հուժ­կու հար­վա­ծով ջախ­ջա­խե­լով նրան` փա­խուս­տի մատ­նե­ցին: Ճա­կա­տա­մար­տի վճ­ռա­կան պա­հին Դ. Բեկ-Փի­րու­մյա­նը, ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րու­թյու­նը վս­տա­հե­լով իր տե­ղա­կալ, ազ­գու­թյամբ գեր­մա­նա­ցի գն­դա­պետ Ա­լեք­սանդր Շնեու­րին, ան­ձամբ նետ­վեց մար­տի` ոգևո­րե­լով իր զին­վոր­նե­րին և անձ­նա­կան սխ­րան­քով օ­րի­նակ ծա­ռա­յե­լով:

Սար­դա­րա­պա­տը վճ­ռեց հա­յու­թյան բախ­տը: Ձևա­վոր­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, և Դա­նիել Բեկ-Փի­րու­մյա­նը ծա­ռա­յու­թյան ան­ցավ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բա­նա­կում` դառ­նա­լով ա­ռա­ջին բրի­գա­դի հրա­մա­նա­տա­րը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մից հե­տո Պո­ղոս Բեկ-Փի­րու­մյա­նը գե­նե­րալ-մա­յո­րի զին­վո­րա­կան կո­չու­մով նույն­պես ծա­ռա­յու­թյան ան­ցավ Հայ­կա­կան բա­նա­կում:

Թուր­քա­կան բա­նա­կի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Վե­հիբ փա­շան« ո­րի զոր­քե­րը ջախ­ջախ­վե­ցին Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տում« ա­սաց© ՙԴա մե­ծա­գույն ճա­կա­տա­մարտն էր այս պա­տե­րազ­մում։ Հա­յե­րը ցույց տվին« որ նրանք ըն­դու­նակ են լի­նե­լու աշ­խար­հի լա­վա­գույն զին­վոր­նե­րը՚։

Սար­դա­րա­պա­տի բազ­մա­թիվ հե­րոս­նե­րի հե­տա­գա ճա­կա­տագ­րե­րը ող­բեր­գա­կան էին։ Իշ­խա­նու­թյու­նը բոլ­շե­ւիկ­նե­րին փո­խան­ցե­լու ժա­մա­նակ Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի եւ ՌՍՖՍՀ-ի մի­ջեւ ստո­րագր­վել էր Հա­մա­ձայ­նա­գիր« ո­րի հա­մա­ձայն Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի ա­նու­նից ե­րաշ­խա­վոր­վում էր հայ­կա­կան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի եւ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի ան­դամ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը։ Սա­կայն դա մնաց որ­պես դա­տարկ խոս­տում« բա­ցա­հայտ կեղ­ծիք եւ քա­ղա­քա­կան ա­վան­տյու­րա։

Սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյունն ա­մե­նա­կարճ ժամ­կետ­նե­րում ձեր­բա­կա­լեց հա­կա­թուր­քա­կան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին՝ հայ զին­վոր­նե­րին« նրանց հրա­մա­նա­տար­նե­րին« այդ թվում՝ Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տի հե­րոս­նե­րին։ Շու­տով լուր ե­կավ Հա­յաս­տան« որ բո­լոր ձեր­բա­կալ­ված­նե­րը գն­դա­կա­հար­վել են։

Պա­տահ­մամբ ձեր­բա­կա­լու­թյու­նից փրկ­ված Պ© Փի­րու­մյա­նը« ի­մա­նա­լով իր զի­նա­կից­նե­րի մահ­վան մա­սին« երևան­ցի­նե­րին պատ­մում է կա­տար­ված դա­ժան դա­տաս­տա­նի մա­սին« այ­նու­հե­տեւ որ­պես բո­ղո­քի նշան՝ ինք­նաս­պան լի­նում