«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք չպետք է թույլ տանք կեղծ խաղաղասիրական ծրագրերով մեզ թմրեցնել. Դա հենց Ադրբեջանի ուզածն է. Արման Թաթոյան

13/04/2021

Բաքվի այդ «ցուցահանդես-պուրակն» ամբողջությամբ պետական հովանավորչությամբ ատելության եւ թշնամանքի քարոզի վառ դրսեւորում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, դա արված է հատուկ նպտակով՝ նսեմացնելու համար զոհվածների հիշատակը, եւ կոպիտ անարգանք է նրանց հիշատակի առջեւ. «Բացի այդ, դա արված է արժանապատվությունը նվաստացնող եղանակով: Դա առհասարակ ֆաշիզմի ակնհայտ դրսեւորում է: Մենք նաեւ իրականացրել են մոնիտորինգ Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթը, նաեւ այդ օրվա ելույթը. նրա խոսքերը երբ համադրում ես այդ ցուցահանդեսի հետ, ակնհայտ է, որ սա բացահայտ պետական հովանավորչության ակտ է: Հենց այս պետական մակարդակով թշնամանքի եւ ատելության քաղաքականության արդյունքն էին, որ կատարվեցին պատերազմի ընթացքում:

Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական կեղծ խաղաղասիրական ծրագրերը մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն: Ադրբեջանական բարձրագույն մակարդակով խրախուսվում է ատելությունը: Ավելին մենք մոնիտորինգ ենք իրականացրել նաեւ սոցիալական ցանցերում, եւ դա ի հայտ է բերել այն հետեւանքները, որ սա ունեցել է ադրբեջանական հասարակությունում՝ գեներացված ատելություն, թշնամանք՝ նոր դրսեւորումներով եւ բացահայտ ցինիզմով պատրաստված մանեկեններ հայ զինվորների պատկերներով:

Դա ոչ թե իրենից ներկայացնում է պարզապես զինծառայողի ցուցադրություն, այլ դա հայատյացության մարմնավորում է, որովհետեւ զինվորները, որ ցուցադրված են, նրանք շղթայված են, տանջված դեմքերով, նվաստացուցիչ պայմաններում:

Դա արված է Բաքվի լայն հասանելի վայրում, նրնք հայտարարել են, որդրնք հասանելի են լինելու էքսկուրսիաների համար, եւ իրենք են տալիս դրան լայն հրապարակայնություն: Սրանից ավելի մեծ պետական ատելության այս պայմաններում հնարավոր չէ»,-ընդգծեց Թաթոյանը:

Նա անդրադարձավ Ադրբեջանի կողմից արվող հայտարարություններին, թե Հայաստանում ֆաշիզմ է, իշխանությունները ֆաշիստական են. «Բայց ՀՀ ոչ մի իշխանություն երբեւէ ադրբեջանական ժողովրդի հասցեին չի խոսել ատելության, թշնամանքի քարոզով: Իսկ իրենց իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով ֆաշիզմի քարոզ է գնում: Ակնհայտ է, որ սա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի, որովհետեւ սա խրախճանքի առիթ է դառնում ատելության քարոզը զարգացնելու համար:

Մենք միջազգային հանրությանը պետք է ճիշտը ներկայացնենք եւ երբեք չպետք է թողնենք, որ անարդարացիորեն մեզ վրա ընկնի ամբողջ պատասխանատվությունը:

Մենք մեր հայտարարության մեջ դրել ենք բոլոր թիրախները, որոնք Ադրբեջանն օգտագործելով աշխարհին ասում է՝ ամեն ինչ վերջացած է, իրենք իբր խաղաղասիրություն են քարոզում, հայերը դա չեն ուզում: Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը ձեւավորի կարծրատիպ, որ իբր իրենք խաղաղասիրական պետություն են, իսկ Հայաստանի քաղաքացիները թշնամական են տրամադրված:

Ցինիզմով այս վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ պատճառ է դարձել, որ Ադրբեջանի բանակի զինծառայողները անմարդակային դաժնությամբ խոշտանգեն հայկական կոզմի զինծռայողներին, քաղաքացիական անձանց: Նրանք հանդես էին գալիս բաց դեմքերով, վստահ լինելով, որ խրախուսվելու են: Ալիեւը հպարտությամբ ասում է, որ թշնամու նկատմամբ ատելությամբ լցված սերունդ ենք դաստիարակել: Երկրի ղեկավարը էթնիկ եւ կրոնական հիմքով խորքային ատելություն է սերմանում մտադրված: Բացի այդ, գովասանքի է արժանացնում հայասպանությունը»:

Արման Թաթոյանի խոսքով, իր փորձը ցույց է տալիս, որ երբ Ադրբեջանում կեղծ խաղաղասիրական ծրագրեր են նախաձեռնվել, դրան զուգահեռ եղել են արյունահեղություններ, խոշտանգումներ, արյունահեղություններ. «Մենք չպետք է թույլ տանք, որ կեղծ խաղաղասիրական ծրագրերով մեզ թմրեցնել: Ադրբեջանի իշխանություններին հենց դա էլ պետք է»: