«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»․ Բորելի անսպասելի հայտարարությունը

09/04/2022

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Կիև կատարած այցի ժամանակ ցանկացել է, որ հակամարտությունը լուծվի ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական ճանապարհով։ Այս մասին Բորելը գրել է Twitter-ում իր  հաղորդագրությունների շարքում, որով և ավարտել է իր այցը Ուկրաինա, որտեղ ուղեկցում էր  իր  ղեկավարին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»,- գրել է նա։ Բորելը ևս մեկ անգամ նշել է լրացուցիչ 500 միլիոն եվրոյի մասին, որը հատկացվել է անցյալ ամիս Ուկրաինային զենք գնելու համար։,

Բորելը նաև նոր պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի դեմ և հայտարարել այդ թեման կքննարկեն ապրիլի 11-ին՝ Բրյուսելում, ԵՄ ԱԳ նախարարների ծրագրված հանդիպման ժամանակ։

Եվրամիության ղեկավարները  հակամարտությունների  քաղաքական լուծման ուղղված երբեք հայտարարություններ չեն արել  ռազմական հաղթանակի առաջնահերթության մասին։