«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում

12/04/2021

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ) կարող էին օգտակար դեր ունենալ այս գործում: Այս եռյակը փորձ և արտաքին մեծ աջակցություն ունի: Կարծում եմ, որ հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումների պրակտիկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որոնք միջազգային նշանակալի արձագանք կստանային », - ասաց Գրիգորի Կարասինը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահը, ի պատասխան լրագրողի այն հարցի, թե նախատեսվում է արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահներին ներգրավել ղարաբաղյան գործընթացում:
Նա ավելացրեց, որ այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների հետ ՝ ռազմագերիների վերադարձ, մահացածների մարմինների վերադարձ, փախստականների կյանքի համար պատշաճ պայմանների ստեղծում: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման հարցը:
@Infoteka24
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան