«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել ու հաղթելու ենք․ Հովհաննիսյան

17/10/2020

Մեր հաղթանակը, որը հաստատ գալու է, գալու է նման մարդկանցով, նման զինվորով, նման պահեստազորով, նման կամավորով՝ նշեց ռազմաճակատից հերոսական պատմություններով հաճախ հանրության հետ կիսվող Արծրուն Հովհաննսիյանը՝ նշելով, որ մարդիկ կան, որոնք թաքցնում են իրենց տարիքը, վիզիկական վիճակը, որ կամավորագրվեն։

«Ամեն օր քաղաքում ես հանդիպում եմ տղաների և, որը զարմանալի է, աղջիկների, որոնք ինձ ուղղակի խնդրում են, որ զինվորագրենք իրենց։ Նրանք ժամանակին ինչ-ինչ պատճառերով չեն ծառայել, առողջական, ընտանեկան, օրենքով, գիտական թեզեր պաշտպանելով, բայց հիմա շատ են ուզում, իսկ օրենքը թույլ չի տալիս։ Նրանք մերժվում են և ամեն անգամ ինձ խնդրում են՝ ինչպես անենք, որ գանանք ճակատ, ինչպես անենք, որ զենք բռնել սովորել։ Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել ու հաղթելու ենք»,-եզրափակեց Հովհաննիսյանը։