«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանն ունի ցորենի մեկ ամսվա պաշար, և երկրում ալյուրի պակաս չի սպասվում․ Սիլագավա

24/03/2022

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների միության գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ Վրաստանում ցորենի մեկ ամսվա պաշար կա, և երկրում ալյուրի պակաս չի սպասվում։ Հաղորդում է 1tv.ge-ն։

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով մեկ տոննա ցորենը թանկացել է 20-25 տոկոսով, և պետությունը քննարկում է հացի գնի սուբսիդավորման հարցը։

Լևան Սիլագավայի խոսքով, Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանից ցորենի ներկրումից լոգիստիկ խնդիրներ են սպասվում, հետևաբար դիտարկվում է այլընտրանքային երկրներից՝ Ղազախստանից կամ Ռումինիայից ցորենի ներկրումը։

«Այս ընթացքում ցորենի համաշխարհային առաջարկը նվազել է 30 տոկոսով, ինչը հանգեցրել է գների լուրջ տատանումների։ Գները բարձրացել են, եթե մինչ պատերազմը ցորենի մեկ տոննայի գինը 320-330 դոլարի սահմաններում էր, ապա այսօր 420 դոլար է։ Գների տատանումները բավականին բարձր են։ Վրաստան 90 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, լոգիստիկ առումով ամենաէժան ներմուծումը Ռուսաստանից է։ Մենք ունենք մեկ ամսվա ցորենի պաշար, մոտ մեկ ամսվա ալյուրի պաշար:

Ռուսաստանում հերկման և ցանքի ծախսերը թանկացել են 20 տոկոսով, ուստի ապագայում դա մարտահրավեր կլինի․․․ Այլընտրանք է Ղազախստանը, այլընտրանք է նաև Ռումինիան»,- ասել է Լևան Սիլագավան։