«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին Ղրիմի կցումը Ռուսաստանին անվանել է «օկուպացիա»

18/02/2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույց է ունեցել, որտեղ պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին:
Նա մասնավորապես նորից կրկնել է թուրքական թեզերը Ղրիմի վերաբերյալ, առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Վրաստանի տարածքային ամբողջականության հարցից, նշելով, որ Անկարան չի հրաժարվի իր սկզբունքներից:
Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը, Աքարը պնդել է, որ Անկարան «ամեն ինչ անում է, որ լարվածությունը նվազեցվի և կողմնակից է երկխոսության»:

Աղբյուր` ermenihaber.am