«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բանակը քաղաքականությամբ չպետք է զբաղվի. Կոռնիձորցի Արո

03/03/2021

ArmDaily.am-ը ազատամարտիկ Արա Խուդավերդյանի՝ Կոռնիձորցի Արոյի հետ զրույցում փորձել է պարզել, թե վերջինս ինչպե՞ս է պատկերացնում ԳՇ և վարչապետի, հանրապետության նախագահի միջև ստեղծված իրավիճակը հանգուցալուծումը։

-Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատման դիմումը չուղարկեց Սահմանադրական դատարան, ինչի հետևանքով մարտի 4-ից Գասպարյանն իրավունքի ուժով դադարելու է լինել ԳՇ պետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք Արմեն Սարգսյանի այս որոշումը։

-Ոնց որ միշտ՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու հայ ժողովրդի հետ չէ։ Ավել բան չէի կարող մեկնաբանել, որովհետև Հայաստանում բորբոքված հետպատերազմյան կրակը հանգցնելու փոխարեն Արմեն Սարգսյանը ևս միանում է դրսի ուժերին և եթե չի ղեկավարում, ապա օժանդակում է Հայաստանում կրակ վառելուն՝ քաղաքական կրակի մասին է խոսքս։

-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո։

-Զարգացումները կլինեն հետևյալները՝ մեկին կփոխարինեն մեկ այլով, բանակը կապրի իր առօրյայով, գենշտաբը կապրի իր առօրյայով, գենշտաբում կլինեն զարգացումներ՝ ակամայից շղթան կաշխատի՝ անկախ այս կամ այն հանրապետության ղեկավարի կամքից, ցանկությունից, հանգուցալուծումը կլինի այդպես։Կադրային տեղափոխություն, կադրային բազայի փոփոխություններ։

-Ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է, հասարակության մի ստվար զանգված քայլեր էին սպասում Գասպարյանից։

-Օնիկ Գասպարյանի կողմից քայլեր ակնկալողները դրդեցին Օնիկ Գասպարյանին միգուցե, որպեսզի Օնիկ Գասպարյանը և մնացած գեներալիտետը գնա այդ քայլին՝ պահանջելով հրաժարական։ Ըստ ինձ՝ բանակը չպետք է խառնվեր հանձինս մարտի 1-ի դեպքերի ժամանակ հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակին։

-Խոսքը ներկա իրավիճակի մասին է։

-Դե ինչ տարբերություն՝ սրան պիտի հաջորդեր նույն 2008-ի կրկնությունը, որովհետև դերակատարները նույնն էին, որոնք առ այսօր նույն դերում են, պատերազմի հախուռն ընթացքում պարզ ցույց տվեցին իրենց դեմքը՝ տարածք Հայաստանի իշխանությունը վերցնելու համար,Արցախի տարածքը գցել՝ Հայաստանում իշխանություն վերցնելու համար, իսկ դրա փոխարեն բոլոր իրանց վերռբավալնի ստանոկներն աշխատում էին, որպեսզի մարդկանց՝ հանձինս սթափ քաղաքացիներին, ովքեր որ կանգնած են պետականության և ժողովորդի համար, ներգրավվեն իրենց շարքերն ու կարողանային իրենց սև գործն անեին հայոց աշխարհի։ Հայաստան պետությունը կապիտուլացվեց Ադրբեջանին՝ ավելի կոպիտ ասեմ։

-Կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը, ոչ թե այլ քաղաքական ուժեր, այդպե՞ս չեք համարում։

-Դա վիճահարույց հարց է, թե ինչեր են կատարվել։

-Դուք ենթադրում եք, որ Փաշինյանի վրա ճնշումներ են ստորագրվել կապիտուլյացիոն ակտը ստորագրելու համա՞ր։

-Ենթադրում եմ այդպես։

-Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հայաստանը բանակ չպետք է ունենա։ Այդ հայտարարությունից որոշ ժամանակ հետո Վաղարշակ Հարությունյանը հայտարարում է, որ բանակի բարեփոխումների շրջանակում անձնակազմի օպտիմալացում է նախատեսվում, այսինքն՝ կրճատումներ բանակում։ Պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանը երկարել է 520 կմ-ով, այս պարագայում սահմանների պաշտպանության հարցը, Ադրբեջանից հնչող հայտարարություններն այն մասին, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, արդյո՞ք վտանգավոր իրավիճակ չի ստեղծվի Գասպարյանի ազատումից հետո։

-Մինչև պատերազմ էլ էր դա հայտարարվում։ Հետպատերազմյան իրավիճակ է փոխվել, աշխարհը հարձակվեց Հայաստանի վրա, աշխարհի ձեռքով կրվեց և ներքին դավաճանների ձեռքով պատերազմը, հայ զինվորը չպարտվեց, հայ մարտիկը չպարտվեց, այլ պարտվեց ներքին դավաճաններին։

-Ովքե՞ր են այդ ներքին դավաճանները՝ անուններ կարո՞ղ եք հրապարակել։

-Ինձ թվում ա էս ամեն ինչը, ես անուններով առայժմ չեմ խոսի, ես ասել եմ, որ կգա ժամանակը, պետականորեն պետք է բոլոր տողատակերը բացվի, նախապատերազմյան, հետպատերազմյան և դավաճաններին արմատախիլ արվի հայոց աշխարհից, որպեսզի Հայաստան պետությունը կարողանա քայլ անի դեպի զարգացում։ Պետականորեն կտրվի, հայոց դատաստանին դավաճաններին մաքրել հայոց աշխարհից։

-Ո՞ւմ եք տեսնում Օնիկ Գասպարյանից հետո Գլխավոր Շտաբի պետի պաշտոնում։

-Ես շատ զարմացած եմ Օնիկ գասպարյանի պահով, անհավատալի էր, որ նա կմիավորվի նման հայտարարություններին, ես դա չեմ կարող մեկնաբանել։ Օնիկ գասպարյանն ինձ թվում ա էն տղեն չի, որ ինքը չկարողանա մեկնաբանել իրա կատարած գործողության արդյունքները և ներկայացնի արդյունքները։ Չեմ ուզում ես անձնավորեմ՝ ում եմ տեսնում, ոնց եմ տեսնում, մեկ անձը կփոխարինվի մեկ այլ անձով, բոլոր ժամանակներում դա եղել է։

-Գլխավոր շտաբում կադրային ջարդ կլինի՞, բացի այդ խոսակցություններ են գնում այն մասին, որ Գլխավոր Շտաբը այսուհետ կենթարկվի ՊՆ-ին։

-Ես Ձեզ ասեմ, բանակի ստեղծման առաջին օրվանից ես եղել եմ ականատեսը, ՊՆ-ի ենթակայության գենշտաբի առկայությունն ավելի ճիշտ է։ կենտրոնախույս կառավարման մեխանիզմն ավելի ճիշտ կաշխատի։ Ներքին հակակշիռների մեխանիզմը թող կիրառեն։

-Իսկ այդպես հակակշիռը չի վերանո՞ւմ։

-Չի կարող չլինել։ Գենշտաբը ենթարկվում է ՊՆ նախարարին, ՊՆ նախարարը մեկ անձ է, որը որ ենթարկվում է վարչապետին։ Այսինքն, եթե կենտրոնախույս է լինում, կենտրոնախույսի ժամանակ պետք է նաև հակակշիռների մեխանիզմը ակտիվ գործունեություն ծավալի, որպեսզի ոչ ԳՇ-ն, ոչ ՊՆ-ն փայտեր չջարդեն։ Այսինքն, «մոյ վլասծ, մոյ մեչ» հասկացությունը պետք է դուրս գա։

-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Ես Ձեզ ասեմ, մենք ևս մեկ անգամ ականատեսն եք եղել գեներալների ստորագրահավաքին նախկինում հանրապետության ղեկավարի դեմ, այդ պատճառով պետք է օրենսդրական փոփոխությունների մեջ կարողանան հակակշիռների ինստիտուտը ավելի մեծ գերակայելու և ազդեցությունը թե ՊՆ-ի, թե ԳՇ-ի վրա կիրառել, որպեսզի Պաշտպանության նախարարությունը Գենշտաբով հանդերձ կոչված է հայոց սահմանների ու ժողովորդի անվտանգությունը պաշտպանելու համար, իսկ իր գործը կատարի սրբորեն, ոչ թե այս կամ այն քաղաքական գործունեություններին ներքաշվի ինչ-որ անձանց կամ պետությունների կամ քամահրանքի եղանակներով։ Ես հիմա չեմ կարող ասել, թե գեներալիտետի մոտեցումն ինչպիսինն էր, որովհետև դա անակնկալ էր իմ համար, որովհետև մարտյան դեպքերից հետո որտեղ որ ներգրավվեցին Հայաստանի Զինված ՈՒժերը, բանակը, պետք է այդ մեթոդը վերանար Հայաստանից, որպեսզի քաղաքական կյանքը, որ տրված է սահմանադրորեն, զբաղվողները զբաղվեին դրանով։