«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԱՅՑԵԼ Է ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԻՑ ՏՈՒԺԱԾ 5 ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

21/08/2020

 

 ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր այցելեց Տավուշում արձանագրված դեպքից տուժած 5 երեխաներին:
Ներկա պահին երեխաները գտնվում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, նրանց մոտ ախտորոշվել է սուր էկզոգեն թունավորում, երեխաների վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորների և մասնագետների հսկողության ներքո:
Երեխաների կողքին են նաև ԵՊԲՀ ուսանողներ, ովքեր փորձում են կազմակերպել հետաքրքիր առօրյա փոքրիկների համար, երեխաներից երեքի հետ աշխատում է նաև հատուկ հոգեբան»: