«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը ակնկալում էր Կիևը գրավել 12 ժամում

16/06/2022

Ռուսաստանը ակնկալում էր գրավել Կիևը ներխուժումից հետո 12 ժամվա ընթացքում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում լուծարված ռուս սպայի մոտ հայտնաբերված փաստաթուղթը։

«Նրանք կարծում էին, որ 12 ժամից կհայտնվեն Կիևի կենտրոնում»,- ասաց նախարարը։ Ռեզնիկովի խոսքով՝ ռուսները միամտաբար սպասում էին, որ Ուկրաինայի կառավարությունը ներխուժումից հետո 72 ժամվա ընթացքում կլքի մայրաքաղաքը։

«Անկեղծ ասած, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում մեր գործընկերներն էլ էին միամիտ, մեզ ասում էին, որ ներխուժում է սպասվում, և դուք ընկնելու եք, ընդամենը 72 ժամ ունեք, դրա համար էլ մեզ ծանր զենք չտվեցին»,- ասում է նա։ Ռեզնիկովի խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան մարտի վերջին ազատագրեց Կիևի շրջանը, արևմտյան գործընկերները սկսեցին Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն մատակարարել։