«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան

17/04/2021

Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը պաշտոնը թողնելուց առաջ այլ աշխատանք է գտել Արգենտինայում, միայն թե չվերադառնա Հայաստան: Այս մասին հայտնում է 24news-ը: Նա այժմ աշխատանքի է անցել օդանավակայանում:
Թեև միջազգային հարաբերություններում սա Հայաստանի համբավը արատավորող խայտառակ քայլ է, բայց ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ՝ 2018թ. հետո բավականին տարածված պրակտիկա է. դեսպաններից շատերը պաշտոնաթողությունից հետո պարզապես հրաժարվում են վերադառնալ՝ երկրում հաստատված անարդարության, սոցիալական խնդիրների պատճառով: