«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ պաշտոնյաները համաձայնացրել են տեխնոհսկաների գերիշխումը զսպելու կանոնները

25/03/2022

ԵՄ պաշտոնյաները համաձայնացրել են տեխնոհսկաների գերիշխումը զսպելու կանոնները։  Նրանք պայմանավորվել են նախնական համաձայնագրի շուրջ, որն ուղղված է խոշորագույն առցանց ընկերություններին ճնշելուն, գրում է AP-ը։

Այս կանոններով ԵՄ-ն նպատակ ունի կանխել տեխնոհսկաների, ինչպիսիք են՝ Google-ը, Meta-ն եւ Apple-ը, գերիշխում թվային շուկաներում:

Մի քանի ամիս տեւած բանակցություններից հետո Եվրախորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները համաձայնության են եկել այսպես կոչված թվային շուկաների  մասին օրենքի (DMA) շուրջ։ Այժմ նախնական համաձայնագիրը պետք է հաստատվի Եվրոպական խորհրդի եւ Եվրախորհրդարանի կողմից։

«DMA-ն կստեղծի ավելի արդար եւ մրցունակ տնտեսական տարածք նոր խաղացողների եւ եվրոպական բիզնեսների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նոր կանոններն արգելում են տեխնոհսկաներին իրենց արտադրանքը կամ ծառայությունները մյուսներից ավելի բարձր դասակարգել կամ տարբեր ծառայություններից հավաքագրված տվյալները վերօգտագործել: 

Թվային շուկաների մասին օրենքի չափորոշիչները փոխվել են՝ ներառելով վերջին երեք տարիների ընթացքում Եվրոպայում առնվազն 7,5 միլիարդ եվրո տարեկան եկամուտ ունեցող ընկերությունները՝ 75 միլիարդ եվրո շուկայական արժեքով։

Խախտումները կարող են պատժվել հսկայական տուգանքներով՝ ընկերության տարեկան եկամտի մինչեւ 10 տոկոսը։ Կրկնվող խախտումները կարող են հանգեցնել համաշխարհային շրջանառության մինչեւ 20 տոկոսի տուգանքների, ինչը կարող է կազմել միլիարդավոր դոլարներ Սիլիկոնյան հովտի հարուստ ընկերությունների համար: