
Մարտի 1-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
02/02/2023
2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ՀՀ ԶՈւ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է կառավարության հերթական նիստում` ՊՆ–ի առաջարկով։
Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։ Վերապատրաստման և պատրաստման հավաքների նպատակը, որոշման նախագծի համաձայն, մասնակիցների ռազմական հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսներ ու տրանսպորտային միջոցներ ընդգրկելը։
Հավաքներում կներգրավվեն նաև տրանսպորտային միջոցներ` ՀՀ պետական կառույցների հաշվեկշռից։