«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կանադայում առաջարկել են Զելենսկու անունով փողոց անվանակոչել

02/03/2022

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Չարլի Անգուսն առաջարկել է ի պատիվ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անվանակոչել այն փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը։ Այս մասին կանադացի պատգամավորը գրել է Twitter-ում։

"Մի պարզ առաջարկ։ Ռուսաստանի դեսպանությունը գտնվում է Օտտավայի Շարլոտ փողոցում։  Ինչու՞ այն չանվանակում Զելենսկու անունով։ Այս պահից սկսած Վլադիմիր Զելենսկին վերաձևակերպել է Ռուսաստանի հարաբերություններն աշխարհի հետ",- նշել է կանադացի խորհրդարականը։