«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին ելույթ է ունենում Եվրախորհրդարանում

01/03/2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի՝ մարտի 1-ին, ելույթ է ունենում Եվրախորհրդարանում։

Եվրախորհրդարանը ոտքի է կանգնել և ծափերով ողջունել Զելենսկու ելույթը։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել է, որ Եվրախորհրդարանը ճանաչում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։

«Մենք ճանաչում ենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարը: Մենք ողջունում ենք, պարո՛ն նախագահ, Ուկրաինայի դիմումը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և կաշխատենք հասնել այդ նպատակին: Մենք պետք է միասին նայենք ապագային», – ասել է նա:

Դիմելով Զելենսկուն՝ նա վստահեցրել է, որ ԵԽ-ն «աջակցում է ձեզ մեր պատմության այս մութ պահին գոյատևման պայքարում»։

«Երբ նայեք Եվրախորհրդարանին, դուք կգտնեք դաշնակից, Եվրոպայի և աշխարհի հետ խոսելու տարածք և մի՛շտ, մի՛շտ ընկեր», – ասել է Մեցոլան: