«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու իր իրավունքից․ Ռաիսի

09/04/2022

Թեհրանը ոչ մի քայլ հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու իր իրավունքից. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

«Մենք հետ չենք կանգնի Իրանի ժողովրդի միջուկային [ծրագրի] իրավունքը պաշտպանելու ճանապարհից», – ասել է նա։ «Մենք արդեն հարյուրերորդ անգամ ենք հայտարարում, որ մեր միջուկային արտադրությունը խաղաղ է»։ Քաղաքական գործիչի ելույթը հեռարձակել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանն իր սկզբնական ձևով վերականգնելուն միտված Վիեննայում կայացած բանակցությունները ութ փուլից հետո, մարտի 11-ին՝ արտաքին գործոնների պատճառով, ընդմիջում է հայտարարվել: Մինչ այս Վիեննայի բանակցությունները հասել էին ավարտին և պետք է ավարտվեին մինչև փետրվարի վերջ։ Պայմանագրերի տեքստը համաձայնեցված է և բաղկացած է մոտ 20 էջից, այն վերաբերում է միջուկային համաձայնագրի սկզբնական տեսքով իրագործմանը վերադառնալու միջոցառումներին։