«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օտարերկրյա սպառողները պետք է ռուսական գազի դիմաց վճարումները կատարեն ռուբլով. Պուտին

23/03/2022

Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ դոլարով, եվրոյով վճարումներ ընդունելուց և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը։

Պուտինը նշել է, որ բոլոր օտարերկրյա սպառողները պետք է կարողանան ռուսական գազի դիմաց վճարումները կատարել ռուբլով․

«Ես որոշել եմ հնարավորինս շուտ իրականացնել վճարումների փոխանցման մի շարք միջոցառումներ։ Սկսենք սրանից․ մեր բնական գազի համար, որը մատակարարվում է, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին, [վճարում կիրականացվի] ռուսական ռուբլով»։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն այլ պետություններին կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալների և գների համաձայն։

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ռուսաստանը շարունակելու է բնական գազ մատակարարել՝ ավելի վաղ կնքված պայմանագրերում ամրագրված գնագոյացման սկզբունքներին և ծավալներին համապատասխան»,- ասել է նա։