«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լարված իրավիճակ՝ Երևանում. քաղաքացիները երկկողմանի փակել են «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը

12/07/2022

Լարված իրավիճակ է ստեցծվել Երևանում. Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում՝ ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետին, ասել են, որ մեկ ամսից ավելի է, նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսել՝ բնակիչների առողջության հաշվին:

Ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը: