Լարված իրավիճակ՝ Երևանում. քաղաքացիները երկկողմանի փակել են «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը
12/07/2022
Լարված իրավիճակ է ստեցծվել Երևանում. Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում՝ ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել են:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետին, ասել են, որ մեկ ամսից ավելի է, նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսել՝ բնակիչների առողջության հաշվին:
Ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը: