«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս տարի ունենք բանկերում ավանդների աճ. ԿԲ նախագահ

16/03/2021

Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում ավանդների որոշակի նվազումից հետո Կենտրոնական բանկն այս տարի ավանդների աճ է արձանագրել: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նր խոսքով, եթե հոկտեմբեր-նոյեմբերին ոմանք ավանդերը հանում էին բանկերից, ԿԲ-ն հորդորում էր չանել նման բան, քանի որ դրանով վնասում են իրենք իրենց: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել են, այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ, բնականոն մակարդակ և ունենք բանկերում ավանդների աճ»,-ասաց ԿԲ նախագահը: