«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ. ՏԿԵՆ

03/02/2021

Զարգացման նոր տեմպեր որդեգրած Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս հարցում խիստ նպաստավոր պայմաններ ստեղծեց համայնքի խոշորացումը, որի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացավ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և ստեղծման վրա.

Արենիում ասֆալտապատվում և բարեկարգվում են համայնքային բոլոր ճանապարհները.

կառուցվում են խմելու և ոռոգման ջրագծեր, կույուղագծեր.

վերանորոգվում են մանկապարտեզներ.

լուսավորության նոր համակարգ է ներդրվել բոլոր բնակավայրերում.

անցկացվում է մալուխային ինտերնետ կապ:

Համայնքում գործում է քայլարշավորդական ակումբ, որը ակտիվ են պահում համայնքի երիտասարդները։

Այսօր համայնքի հենց փոքր բնակավայրերն են շահում հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բարեփոխումների արդյունքում։