«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ժողովրդի ու երկրի համար

04/09/2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պատասխանել են լրագրողների հարցերին՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ խաղին ընդառաջ, գրում է armsport.am-ը:

«Մենք շարուակում ենք աշխատել թիմի փիլիսոփայության վրա, ու պետք է հավատարիմ լինենք մեր սկզբունքներին: Բնականաբար մեր թիմային խաղը պետք է եռապատկենք, որպեսզի հասնենք հաջողության: Եթե ուզում ենք հասնել հաջողության, պետք է թիմային խաղ խաղանք»,-ասել է Կապառոսը:

Խոսելով խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին մոտիվանելու մասին, իսպանացի մասնագետն ասել է.

«Այսքան հզոր թիմի դեմ խաղալը չի ենթադրում լրացուցիչ մոտիվացիա: Մեր մոտիվացիան պետք է լինի այն, որ մենք խաղում ենք մեր ժողովրդի ու ազգի համար ու նաև այն, որ շատ հետաքրքիր մարտահվեր է մեր առջև՝ նաև շատ բարդ: Մեր մոտիվացիան կախված չէ մրցակցից: Այն պայմանավորված է մարտահրավերով ու խնդիրներով, որոնք մեր առաջ են»:

Գերմանիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: