«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆուտբոլիստը լքել է ակումբը` մորուքը սափրելու խնդրանքի պատճառով

29/01/2022

Հայտնի է դարձել, թե ինչու է «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը լքել ակումբը 2019թվականին:

Ինչպես հայտնում է A Bola-ն, ֆրանսիական ակումբը խաղացողին խնդրել է սափրել մորուքը՝ իսլամի հետ ասոցացվելուց խուսափելու համար: Նշվում է, որ Ֆեկիրն Իսլամ է դավանում:

Խաղացողը հիասթափվել է նման խնդրանքից, ինչից հետո որոշել է լքել ակումբը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում աշխարհի գործող չեմպիոնը պաշտպանում է անդալուզյան «Բետիսի» գույները, որը Իսպանիայի առաջնությունում 22 խաղից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 40 միավոր։

Ֆեկիրը խաղադաշտում անցկացրել է 20 խաղ՝ դառնալով չորս գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։