«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. հանդիպում կանցկացվի

21/06/2023

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 17-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ էր ուղարկել՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:

Այսօր լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանցի գործընկերն իր առաջարկին դրական պատասխան է տվել. «Այո, դրական պատասխան է եղել, բայց հանդիպման վայրի, ամսաթվի և ժամի մասով դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք: Օրակարգային հարցեր ենք քննարկելու, խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքային հանդիպմանը»:

Գրիգորյանի խոսքով՝ շատ կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից. «Սա շատ կարևոր է, որովհետև կոնկրետ է և շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը: Ես կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ բացի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա: Եթե կան հանդիպումներ և կան քննարկումներ, նշանակում է, որ այդ ընկալումը կիսում են բոլոր մասնակիցները»: