«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում որոշ ապրանքատեսակների գծով արձանագրվել է գնաճ

11/06/2020

Во время чрезвычайного положения инфляция была зарегистрирована для некоторых продуктов.

During the state of emergency, inflation was recorded for some products.

Pendant l'état d'urgence, l'inflation a été enregistrée pour certains produits.

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը վերլուծության է ենթարկել 2019-2020թթ. մարտ-հունիս ժամանակահատվածում հնդկաձավարի, ոսպի, շաքարավազի, «Բաղրամյան» ալյուրի, «Զոլ. Սեմեչկա» ձեթի, «Դոյարուշկա» կարագի իրացման մանրածախ գների դինամիկաները: 11 հունիսի, 2020, 21:32 Արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում որոշ ապրանքատեսակների գծով արձանագրվել է գնաճ Արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում որոշ ապրանքատեսակների գծով արձանագրվել է գնաճ: Նշված ներմուծվող ապրանքատեսակները արտակարգ իրավիճակի ժամանակահատվածի սկզբում որոշակի գնաճ են արձանագրել: Առավել մեծ գնաճ արձանագրվել է հնդկաձավարի և ոսպի միջին գների համար (225-298 դրամ), որի հիմնական պատճառը նշված ապրանքատեսակների դեֆիցիտն էր միջազգային շուկայում: Դիտարկված մյուս ապրանքատեսակների միջին գները աճել են 11-38 դրամ, որը պայմանավորված էր դոլարի փոխարժեքի աճով: Հետագայում՝ դոլարի փոխարժեքի նվազման և դեֆիցիտի լրացման արդյունքում դիտարկված ապրանքատեսակների գները սկսել են նվազել և որոշ ապրանքատեսակների մասով նոր խմբաքանակների ներմուծման արդյունքում դեռ շարունակելու են նվազել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազ, «Բաղրամյան» ալյուր և «Դոյարուշկա» կարագ ապրանքատեսակները իրացվել են ավելի էժան: Հիշեցնենք, որ նշված ներմուծվող ապրանքատեսակները չեն իրացվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից, հետևաբար տնտեսավարող սուբյեկտները ներմուծվող ապրանքատեսակների գների վրա միակողմանի ազդելու հնարավորություն չունեն: Ինչի արդյունքում գները ձևավորվում են տնտեսական պայմանների փոփոխություններին համապատասխան:

Նյութը` Artsakhpress

Թարգմանությունը` Generalnews