«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել. Դավիթ Բաբայան

23/10/2020

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Պուտինի կողմից «Վալդայ» քննարկումների ակումբի նիստի ժամանակ արված հայտարարությունները NEWS.am-ի հետ զրույցում ասաց. 

«Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները կարելի է իսկապես նշանակալի իրադարձություն անվանել: Ռուսաստանի և նույնիսկ Ղարաբաղյան շարժման ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը գնահատական է տալիս կոնֆլիկտի ծագման պատճառներին: Մինչ այդ պետության ոչ մի ղեկավար երբեք իր և իր երկրի կարծիքը չի հնչեցրել կոնֆլիկտի ակունքների առնչությամբ»: