«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործընթաց սկսելու մասին՝ առանց նոր վարչապետի թեկնածու առաջարկելու․ Գևորգ Գորգիսյան

11/11/2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պարզաբանում է ներկայացրել երկրում ստեղծված իրադրության պայմաններում կուսակցության քաղաքականության վերաբերյալ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը որև կապ չունի Արցախում ստեղծված իրավիճակի կամ այդ իրավիճում փոփոխություն մտցնելու հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը կապ չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի հետ:

Մեզ առաջարկված արտահերթ նիստի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործընթաց սկսելու մասին, առանց նոր վարչապետի թեկնածու առաջարկելու:

«Ով էլ գա, ավելի լավ կլինի». մենք 2018թ.-ին տեսել ենք ու դրա հետևանքով լրջագույն կորուստներ ունեցանք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք:

Արդեն մի քանի օր ու գիշեր, «Լուսավոր Հայաստանն» անդադար աշխատում է, փնտրելով արդեն ստեղծված իրավիճակից լուծումներ, որոնք Հայաստանին առաջ կտանեն և ոչ թե հետ:

Մեզ համար այսօր առաջնահերթ է դեռ լարված առաջնագծում մեր տղաների անվտանգությունը և այն խարխլելու իրավունք ոչ ոք չունի:

Ու վերահաստատում եմ, որ Հայաստանն առաջ տանելու գործում Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։