«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ազովում քաղաքացիական նավեր են հարձակման ենթարկվել

24/02/2022

Հինգշաբթի Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ հրթիռային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի կողմից, լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Կրասնոդարի երկրամասի սահմանային վերահսկողության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, Ազովի ծովի ջրերում, ռուսական քաղաքացիական բեռնատար SGV-Flot և Serafim Sarovsky նավերը ենթարկվել են Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային հարձակման: Կրակը արձակվել է Մարիուպոլից: Անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավի վրա բռնկված հրդեհը մարվել է, երկու բեռնատար նավերը շարունակել են շարժվել, դեպքի վայր են ուղարկվել սահմանապահ պարեկային նավերը՝ անձնակազմի վիրավոր անդամին տարհանելու համար։