«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԵԿ-ն ակտիվ մասնակցում է թիկունքից հայոց բանակին օգնելու միջոցառումներին

04/11/2020

Պետական եկամուտների կոմիտեն ակտիվ մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց բանակին։ Ինչպես  տեղեկացրեց ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը, ընդհանուր առմամբ, արդեն շուրջ 530 միլիոն դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին։ Զուգահեռաբար կոմիտեն ակտիվ ներգրավված է այս օրերին կազմակերպվող ակցիաներում։

«Այսօր ՊԵԿ-ը միացավ «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը և ուղարկեց թղթի թափոնների առաջին խմբաքանակը։ Գործընթացը կլինի շարունակական։ Բացի այդ, կոմիտեի աշխատակիցները հանդես են գալիս առաջնագծին օգնելու սեփական նախաձեռնություններով։ Օրերս ՊԵԿ աշխատակիցը «Nissan Pathfinder» մակնիշի իր անձնական մեքենան նվիրաբերել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ համոզված լինելով, որ այն այսօր առավել անհրաժեշտ է ՊՆ-ին և կծառայի հաղթանակին: Հանուն առաջնագծի, հանուն հաղթանակի»,-նշում է Մկրտչյանը։