«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պրիգոժինի խռովության հնարավոր հետևանքները. Աշոտ Ներսիսյան

24/06/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Պրիգոժինի խռովությունը և Դոնի Ռոստովն իր վերահսկողության տակ առնելն` այն վերջնագրով, որ Շոյգուին և Գերասիմովին իրեն չհանձնելու դեպքում կշարժվի դեպի Մոսկվա, կարող է լուրջ հետևանքերի հանգեցնել, սկիզբը դնելով քաղաքացիական կռիվների: Պուտինը կարող է նրան խռովարար համարել,որի դեպքում ուժեր կենտրոնացնելով նրա դեմ թուլանալ Ուկրաինայում և տեղի տալ,զիջելով գրաված տարածքները: Կարող է գնալ միջին տարբերակի և պաշտոնանկ անել Շոյգույին և ԳՇ պետին: Այս քայլով նա կթուլանա: Մանավանդ, որ դժվար է ասել, թե Պրիգոժինը կհամաձայնվի: Նա կարող է Ռուսաստանում մտցնել ռազմական դրություն, որը դարձյալ կհանգեցնի ներքին լուրջ բախումների:
Կոնկրետ մեզ համար կարող է այն ցավալի տարբերակը կրկնվել, որ այստեղից և Արցախից լիարժեքորեն դուրս բերվեն ռուսական զորքերը: Այդ դեպքում, եթե չլինեն Արևմուտքի գործնական քայլերը, Ադրբեջանը կակտիվացնի իր գործողությունները:
Իրանին,հարկավ, ձեռք չի տա ռուսական տեղատվությունը: Չի տա նաև Չինաստանին, բայց այստեղ կարևրն այն է, որ նրանք կխորազուզվեն ռուսական իրադարձությունների մեջ: Ցավոք, հնարավոր է, որ մենք միայնակ դուրս գանք նոր մարտահրավերների դեմ:
Թե դրանցից ոնց դուրս կգանք, կախված կլինի թուրք-ադրբեջանական բարեհաճությունից և մեր զենքի կարողությունից: Ռուսաստանի այս տարածաշրջանում մնալը եթե ուղիղ համեմատական չէր մեր լիարժեք անվտանգությանը, ապա այստեղ Արևմուտքի ներկայության ուժեղացումը նույնպես այդ անվտանգությունը չի բերի:Նա լիարժեք պլացդարմ կստանա Իրանի դեմ գործելու: Մի խոսքով կրիտիկական իրադարձություններ են սպասվում: