«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ի կանխատեսումներով՝ COVID-19-ի համավարակը կհաջողվի հաղթահարել միայն 2022-ի վերջին

22/08/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումներով՝ կորոնավիրուսի համաճարակը կհաջողվի հաղթահարել միայն 2022 թվականի վերջերին։

Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը ներկայիս իրավիճակը համեմատել է հարյուր տարի առաջ բռնկված իսպանական գրիպի հետ, որը հաջողվել է հաղթահարել շուրջ երկու տարի տևած պայքարի արդյունքում։ «Այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ և գիտելիքներ նման հիվանդությունների դեմ պայքարելու համար, սակայն մենք ապրում ենք գլոբալիզացիայի պայմաններում, ինչը թույլ է տալիս վիրուսին ավելի արագ տարածվել», - նշել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 23 միլիոնի, շուրջ 800 հազար մարդ մահացել է: