«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խերսոնը շրջափակման մեջ է. ուկրաինական ԶԼՄ-ներ

01/03/2022

Խերսոնից լուրեր են հասնում այն մասին, որ Ուկրաինայի հարավում գտնվող այս շրջկենտրոնն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ շրջափակված է ռուսական զորքերով: Այս մասին հայտնում է https://www.unian.net/-ը։

Լրագրող Ալյոնա Պանինան, ով Խերսոնում է, ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է, որ քաղաքը փաստացի շրջափակման մեջ է. բոլոր կողմերից բազմաթիվ ռուս զինվորականներ են ու զինտեխնիկա:

Լրագրողի խոսքով` 300 հազար բնակչություն ունեցող այս քաղաքի խանութներ արդեն դժվար է մթերք մատակարարել: Խերսոնում դեռ լույս, գազ ու ջեռուցում կա: