«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

11/05/2021

Արցախցի ավելի քան 7 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Նախնական տվյալներով՝ ավելի քան 7 հազար ընտանիք այժմ տան կարիք ունի։ Շինարարական աշխատանքների առաջին փուլում հին և լքված բնակարանային ֆոնդն ենք թարմացրել, վերանորոգել ու տրամադրել։ Արդեն ավելի քան 150 ընտանիք է տեղակայվել նման տներում։ Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում մոտ 460 օբյեկտում», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` երկրորդ փուլում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Իվանյան համայնքում կկառուցվի 180 բնակարան (3 հարկանի շենքեր): Այդ համայնքում Ուխտասար գյուղի բնակիչների համար նաև 80 մասնավոր տուն կկառուցվի (Ուխտասարն Ադրբեջանին է հանձնվել Ակնայով(Աղդամ)- խմբ.): Տենդերն արդեն կայացել է։ Շինարարությունը նախատեսում են ավարտեմ մեկ տարվա ընթացքում։

Մայրաքաղաք Ստեփանակերտի` ժողովրդին հայտնի «նախկին լողափ» թաղամասում 214 բնակարաններով նոր շրջան կկառուցվի  (14 հարկանի շենքեր): Այստեղ արդեն բնակարանները բնակիչներին կհանձնեն 2 տարվա ընթացքում։

Բացի այդ, ըստ նախարարի, տարբեր համայնքների թաղամասերի շինարարությունները նախագծման փուլում են: Երբ դրանք պատրաստ լինեն, կուղարկվեն համահայկական հիմնադրամ՝ մրցույթներ կազմակերպելու համար։

«Դրանց թվում են Աջափնյակը` Ստեփանակերտի շրջանում` շուրջ 400 բնակարան, Աստղաշեն, Նորագյուղ, Իվանյան, Հովսեփավան համայնքները, Մարտակերտի շրջանի Վարանդա համայնքում (Մարտունի) տների շինարարությունը։ Մեկնարկել է նաև Կարմիր շուկա գյուղում մասնավոր տների հավաքումը (մոտ 160)։ Ընդհանուր առմամբ կկառուցվի 25 - ից ավելի նոր շրջան», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Ստեփանակերտին բաժին է ընկնում ամբողջ շինարարության շուրջ 30 տոկոսը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: