«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ և ԵԽ ներկայացուցիչները ծրագրով նախատեսված պարեկություն կիրականացնեն Լաչինի միջանցքում

21/06/2023

 Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը Twitter-ի էջում կատարած գրառման միջոցով հայտնում է , որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել են Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին ու նրա գլխավորած պատվիրակությանը Սիսիանի օդանավակայանում։

«ԵԽ պատվիրակությունը միացել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներին Լաչինի միջանցքում ծրագրով նախատեսված պարեկություն իրականացնելու համար»,- նշված է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի էջում։