«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր Զելանդիայի իշխանությունները 26-ամյա երիտասարդի մահը COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի հետ են կապել

20/12/2021

Նոր Զելանդիայի իշխանությունները 26-ամյա երիտասարդի մահը COVID-19-ի դեմ Pfizer Inc պատվաստանյութի հետ են կապել այն բանից հետո, երբ նա առաջին դեղաչափից հետո սրտամկանի հազվագյուտ բորբոքում է տարել, հայտնում է Reuters-ը։

Սա երկրորդ մահն է, որը կապված է պատվաստանյութի հայտնի, բայց հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցության հետ, քանի որ օգոստոսին առողջապահական մարմինները հայտնել էին պատվաստումից հետո մի կնոջ մահվան մասին:

«Հիմնվելով մինչ այժմ առկա տեղեկատվության վրա՝ խորհուրդը համարել է, որ միոկարդիտը, հավանաբար, առաջացել է պատվաստման հետեւանքով»,- ասվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի անվտանգության մոնիթորինգի անկախ խորհրդի հայտարարության մեջ:

Տղամարդը, որը մահացել է առաջին դեղաչափից հետո երկու շաբաթվա ընթացքում, չի դիմել բժշկական օգնության կամ իր ախտանիշների բուժման համար:

Միոկարդիտը սրտամկանի բորբոքում է, որը կարող է սահմանափակել արյունը մղելու օրգանի ունակությունը եւ սրտի ռիթմի փոփոխություններ առաջացնել: