«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Թբիլիսիի մայդանն սկսվում է այսօր». բազմահազարանոց ցույց` Վրաստանում

20/06/2022

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենում արևմտամետ ուժերի բազմահազարանոց ցույցը: Ակցիայի մասնակիցները իշխանություններից պահանջում են շարունակել եվրաինտեգրման գործընթացը, այլ ոչ թե «ապասառեցնել» հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

«Թբիլիսի Փրայդ» ՀԿ-ի հիմնադիր Գիորգի Տաբագարին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Վրաստանում մայդանի մեկնարկի մասին։

«Թբիլիսիի մայդանն սկսվում է այսօր: Դա կլինի վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ հակակառավարական ցույցը։ Հուսանք, որ դա որոշակի փոփոխությունների կհանգեցնի: Վրաստանի կառավարություն, ձեր ժամանակը սպառվել է: Վերցրեք անհաջողության պատասխանատվությունը և հեռացեք», - գրել է Տաբագարին Twitter-ում:

Տեսանյութը՝այստեղ