«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Եթե պահպանվեն կանոնները, հանրային կյանքը հնարավոր կլինի»

18/08/2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հայրենակիցներին հորդորել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի կանոններին, դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

«Լավ լուրն այն է, որ եթե պահպանվեն օրենքները, հանրային կյանքը միանգամայն հնարավոր կլինի, ուստի յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել»,- ասել է կանցլերը:

Միաժամանակ Մերկելը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ վերջերս Գերմանիայում էապես ավելացել է ախտահարումների թիվը: Դա, ըստ գերմանացի համաճարակաբանների, կարանտինային ռեժիմը թուլացնելու հետևանք է:

Անգելա Մերկելն ասել է, որ այս պահին չարժե Գերմանիայում էլ ավելի թուլացնել սահմանափակումները: