«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանուն հայրենիքի

12/10/2020

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Շրջակա միջավայրի նախարարության տասնյակ աշխատակիցներ  պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու և համալրելու ՀՀ Զինված ուժերի շարքերը։

Այսօր արդեն նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների շուրջ 200 աշխատակիցներ մեր պետականության համար վճռորոշ այս օրերին զորակոչվել են ծառայության այն գիտակցումով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենավեհ առաքելությունն է, որ պետք է կատարի մեզնից յուրաքանչյուրը, և այս պահին նրանք իրենց առաքելությունն են իրականացնում առաջնագծում։

Իմ զորակցությունն ու երախտիքն եմ հայտնում առաջնագծում գտնվող մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին։ Հավաստիացնում եմ, որ նրանք՝ սահմանին կանգնած մեր մյուս եղբայրների հետ միասին, փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Մաղթում եմ ոգու տոկունություն և արիություն, եղբայրնե՛ր։

Հանուն Հայրենիքի,

Հանուն Հայաստանի Հանրապետության,

Հանուն Արցախի Հանրապետության,

Հանուն Հայ ժողովրդի անվտանգության։