«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմ․ վտանգավոր միտում կա Հայաստանի համար

29/08/2020

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության կազմակերպմամբ սահմանապահ Այգեպարում քննարկում է տեղի ունենում գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

«Շատ վտանգավոր մի թեզ կա մեզ համար և ավելի վտանգավոր՝ Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան, այդ թեզը առաջ պնդելով, կարողանում է ծնկի բերել Ադրբեջանին։

Թուրքիան իրեն, կարելի է ասել, իսկապես ինչ-որ առումով եղբոր նման է պահում, մինչդեռ Ադրբեջանից նույնատիպ արձագանք չի ստանում։ Դրա վառ ապացույցը Արևելյան Միջերկրականում հայտնի զարգացումներն են,  երբ Հայաստանը, չլինելով Հունաստանի հետ «Մենք մեկ ազգ, երկու պետություն», իր աջակցությունը հայտնեց Հունաստանին և Կիպրոսին, մինչդեռ Ադրբեջանը շուրջ 2 օր անց Թուրքիային աջակցություն հայտնեց։

Ինչու Ադրբեջանը չի ցանկանում աջակցություն հայտնել Թուրքիայի տարատեսակ գործողություններին, որովհետև դա ռիսկ է, որ նա կունենա խնդիրներ տարածաշրջանային երկրների հետ, որոնք Թուրքիայի հետ խնդիրներ ունեն:

Փաստորեն, Ադրբեջանը դառնում է Էրդողանի տարածաշրջանային ագրեսիվ հավակնությունների պատանդը։ Եթե Թուրքիան աջակցություն է տալիս Ադրբեջանին Արցախյան հիմնախնդրի շուրջ, ապա Ադրբեջանը, այսպես ասենք, պարտավոր է դառնում Թուրքիային աջակցություն հայտնել տասնյակ խնդիրների շուրջ»,- այս մասին ասաց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։